ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում

Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում
20.07.2012 | 02:29

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) երևանյան աշխատաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցել են ինը կինոգործիչներ (4-ը` Թուրքիայից, 5-ը` Հայաստանից):
Եզրափակիչ մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագծի հեղինակ Օզլեմ Սարիյըլդըզը` արժանանալով 10000 դոլար մրցանակի:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծնվել է 2008-ին Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համատեղ արտադրության ֆիլմեր ստեղծել: Հիմնադրումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է հայ և թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ